Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հօգուտ պետության կբռնագրավվեն 2,5 միլիոն դրամի մաքսանենգ «Այֆոններ»

Փետրվար 10,2016 20:30

Երեւան քաղաքի բնակիչ, 1974թ. ծնված Գոռ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 13-ին Վրաստանից գնել է խոշոր չափի՝ 2 միլիոն 520 հազար դրամ շուկայական արժեքով 8 հատ «Այֆոն 5 Ս» տեսակի բջջային  հեռախոսներ, դրանք պահել իր կողմից վարվող «Մերսեդես Բենց 180» մակնիշի ավտոմեքենայի սրահի եւ բեռնախցիկի տարբեր հատվածներում եւ նույն օրը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով Բագրատաշենի մաքսակետով տեղափոխել է Հայաստան:

Սակայն նույն օրը, ժամը 21-ի սահմաններում բջջային հեռախոսները հայտնաբերվել են ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցների կողմից:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն հոդվածը նախատեսում է 1-3 միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, մաքսանենգության առարկա հանդիսացող գույքի բռնագրավմամբ:

Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29