Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր մարդիկ հոգնելու են հայտարարություններ անելուց». Թեւան Պողոսյանը՝ ԵՄ դեսպանի դիտողության մասին

Փետրվար 10,2016 20:40

«Լրջորեն վերաբերվեք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, կատարեք տնային աշխատանքները»,-Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս այսպիսի դիտողություն էր արել ՀՀ իշխանություններին:

ԵՄ դեսպանի այդ հայտարարությունը փետրվարի 10-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես մեկնաբանեց. «ԵՄ-ն իր շահերից ելնելով է այստեղ ուզում ներդրումներ անել: Ուզում է, որ ՀՀ-ն նմանվի եվրոպական մոդելի, որ այստեղ ժողովրդավարական ինստիտուտները ճիշտ աշխատեն, իրենց համար կանխատեսելի լինեն, ապահով երկիր լինի, իրենք կգան, ներդրումներ կանեն:

Այսինքն, ԵՄ-ն ուզում է, որ Հայաստանը լինի ժողովրդավար: Այդ դիտարկումները, որ արել են՝ նպաստելու է, որ ես դառնամ իմ ցանկացած երկիրը, իմ շահերից է չէ՞ նաեւ բխում դա: Այստեղ մենք  պետք է հասկանանք, որ եթե մարդիկ սրտացավ են ու պատրաստ են մեզ հետ ճանապարհ կտրելու, եկեք այդ ամենը անենք, որովհետեւ մենք ենք դառնալու ավելի ժողովրդավար, մենք ենք դառնալու ավելի ազատական երկիր, որն ունենալու է ներքին իր հզորությունը: Այդ իմաստով մտահոգությունը պետք է լսել, կիսել:

Մի բան պետք է գիտակցենք՝ եթե մենք ինքներս չենք պատրաստվում դասեր քաղել եւ ուղղվել, մի օր մարդիկ հոգնելու են հայտարարություններ անելուց: Իսկ երբ մարդիկ հոգնում ու գնում են տարածաշրջանից, ի՞նչ է լինում՝ տեսնում ենք, Միջին Արեւելքում օրինակներ կան ինչ է լինում: Մենք պետք է փոխվենք, գիտակցենք, որ դա մեր շահն է, պետք է դառնանք հզոր երկիր, ոչ թե երկիր, որտեղ ամեն ընտրությունից հետո ավելի շատ անվստահություն է տեղի ունենում, խմբակային ատելություններ են ձեւավորվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    «Լրջորեն վերաբերվեք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին, կատարեք տնային աշխատանքները»,-Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին օրերս այսպիսի դիտողություն էր արել ՀՀ իշխանություններին …………. Ой, как страшно)))))! Русские говорят: иди ты на …!! И не смейте таким тоном разговаривать с нашей властью! А то опять пошлем! Научитесь вести себя уважительно и скромно! Без ухмылки и хамства! И предупреждайте всем остальным тоже, чтобы перед приездом в нашу страну, оставили этот “поучительный” тон в доме! Разве наши чиновники позволяют себе где-нибудь в европах говорить таким тоном?! Учитесь у наших!

  2. henri says:

    լուրջ մարդու խօսք չէ , իհարկ է եթէ բարելաւում չտեսնեն անպայման կը յոգնին եւ սեւ գիծ մը կը քաշեն մեր վրայ;

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29