Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ հայ դիզայներները կմասնակցեն նորաձեւության ցուցադրության. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 10,2016 22:15

Երեւանում մեկնարկում է նորաձևության ոլորտի զարգացմանը, հայկական արտադրանքի տարածմանը և երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական զարգացմանն ուղղված ArmMod Fashion խորագրով նախագիծը, որի շրջանակում մարտից կկազմակերպվեն նորաձեւության ցուցադրություններ:

«Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները ցուցադրությունների ընթացքում կներկայացնեն իրենց աշխատանքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ստելլա Ակլյանը: Նրա փոխանցմամբ՝ նախագիծը կոմերցիոն չէ. «Այն միտված է ոչ միայն հայկական արտադրանքը ներկայացնելուն եւ երիտասարդներին աջակցելուն, այլեւ նշյալ գաղափարի իրագործմանը»:

armmod Moda_1 Moda_2 Moda_3

ArmMod Fashion նախագծի հեղինակ և ղեկավար Ռուբինա Գրիգորյանը նկատել է, որ նորաձեւությանն առնչվող միջոցառումներին որոշ հյուրեր կրում են հայ դիզայներների զգեստները, սակայն այդ մասին հասարակությունը չգիտի.  «Հատկապես ուսանողները հնարավորություն չունեն ցուցադրություններ կազմակերպելու, այդ պատճառով էլ որոշեցինք նրանց տալ այդպիսի հնարավորություն: Կօգնենք նաեւ գովազդի հարցում: Ընտրել ենք ուսանողներին, որպեսզի հայկական բրենդ ձեւավորվի: Հանդես ենք գալիս «Հայկականը նորաձեւ է» կարգախոսով»:

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը եւս փաստեց, որ իրենց շրջանավարտների՝ ցուցադրվելու հնարավորությունները սահմանափակ են. «Ոչ բոլորին է դա հաջողվում, չնայած հայտնի մոդելավորողներից շատերը Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ են»:

Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ ArmMod Fashion-ը կնպաստի նաեւ դիզայներ-գործատու կապի ամրապնդմանը:

Մանրամասները` տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29