Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ ապահարզանին. Վաղը հարսանիք է. «Ժամանակ»

Փետրվար 11,2016 10:28

Ամենայն հավանականությամբ վաղը ՀՀԿ-ն կազդարարի դաշնակցության հետ ձևավորվելիք համագործակցության ձևաչափը։ Հայաստանում մեկնարկած կոալիցիոն քննարկումները վկայեցին, որ դրանք մեկնարկել են, Հայաստանում հերթականը լինելով, այնուամենայնիվ իրենց բնույթով էապես տարբերվելու են նախկին կոալիցիաներից: Եվ սրա պատճառը ոչ թե այն է, որ փոխվել է Հայաստանի իշխանության մտածելակերպը, այլ իրավիճակն է փոխվել, այդ թվում՝ աշխարհում: Դա իր ազդեցությունն է թողել Հայաստանի իշխանության ձևավորման ներկայիս փուլի վրա, որը միայն հերթական փուլ չէ:

Հայաստանը թևակոխում է անկախության երրորդ տասնամյակը, որը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհն է թևակոխում հարաբերությունների համակարգային վերանայման փուլ: Սա իր հետքն է թողնում Հայաստանի վրա: Առայժմ շատ շոշափելի են դառնում դրա տնտեսական ազդեցության հետքերը, որոնք էլ իրենց հերթին ազդեցություն են թողնելու քաղաքական գործընթացներում: Մեծ հաշվով, Հայաստանում ուղիղ քաղաքական արտաքին ազդեցության ժամանակները կամ դրանց հավանականության ժամանակները մնում են անցյալում, և Հայաստանը թևակոխում է մի փուլ, երբ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները կհարաբերվեն տնտեսական լծակներով ու մեխանիզմներով, դրանց միջոցով լուծելով նաև քաղաքական խնդիրներ: Այսինքն՝ այդ խնդիրները Հայաստանի իշխանությունը և քաղաքական համակարգը կլուծի ինքն իր մեջ, իսկ պրոցեսի, այսպես ասած, արտաքին կառավարումը կիրականացվի տնտեսական լծակներով:

Ակնհայտ է, որ ինչպես համաշխարհային տնտեսական համակարգն է սպառել իրեն և ներկայումս տեղի են ունենում էական վերանայումներ, որոնց տրամաբանության մեջ են թե՛ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, թե՛ նավթի գնանկումը, թե՛ իրանյան կարգավորման միտումները, թե՛ արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները, այնպես էլ իրեն սպառել է և լրջագույն ճգնաժամի շեմին է Հայաստանի տնտեսությունը: Իսկ քանի որ տնտեսությունն ու քաղաքական որոշումներ կայացնող սուբյեկտները խիստ նույնականացված են Հայաստանում, տնտեսական համակարգի վերանայումները անխուսափելիորեն բերելու են քաղաքական համակարգային վերանայումների և այսպես ասած՝ մեծամասնության կամ մեծամասնական հենքի փոփոխության հրամայականի:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29