Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը՝ Մանկավարժականի ուսանողների կտավներում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 11,2016 16:07

Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում այսօր բացվեց Սուրբ Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների ցուցահանդեսը, որի նախաձեռնողը Արարատյան հայրապետական թեմն է:

FILE6957

Ուսանողները ներկայացրեցին սիրո տոնի առթիվ ստեղծված աշխատանքները՝ կտավներ, քանդակներ:

FILE6941«Ուրախ ենք, որ ուսանողների շրջանում մեծ խանդավառություն կա: Նրանք մեծ սիրով ոչ միայն ստեղծագործում են, այլեւ ծանոթանում Սուրբ Սարգսի տոնի խորհրդին՝ իրենց ստեղծագործություններով դառնալով այդ խորհրդի մի մասնիկը: Հաղթողներին ընտրելիս շեշտը դրվում է այն ստեղծագործությունների վրա, որոնք առավելագույնս առնչվում են Սուրբ Սարգսին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:

FILE6940Նա նշեց, որ թեմն այս տարի բոլոր երիտասարդական կառույցներին հնարավորություն է տվել իրականացնելու Սուրբ Սարգսի տոնի հետ կապված տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր. «Մենք միայն ողջունում ենք դրանք: Եթե որեւէ երիտասարդական կազմակերպություն աջակցության կարիք է ունեցել, ամեն կերպ աջակցել ենք»:

FILE6939Հավելենք, որ ցուցահանդեսի լավագույն աշխատանքների հեղինակներն առաջիկայում կհրավիրվեն ԱՀԹ առաջնորդարան եւ դրամական պարգեւներ կստանան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի կողմից:

FILE6934Ավելի վաղ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում եւս բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ:

FILE6933 FILE6930 FILE6929

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29