Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Տեառնընդառաջ տոնին

Փետրվար 11,2016 17:26

Փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տեառնընդառաջ տոնի առթիվ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում մեկնարկեց ավանդական դարձած Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին :
Այնուհետև նախարարը շնորհակալություն հայտնեց Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը, որն իր դռները բացել է սիրիահայերի առջև, ովքեր հնարավորություն ունեցան իրենց արհեստը, ձեռքի աշխատանքները, արվեստը ներկայացնելու նաև ուսանողությանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին 40-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:

Ցուցահանդես-տոնավաճառը շարունակվելու է նաև փետրվարի 12-ին:

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29