Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը եւս ցանկանում է իմանալ Դաշնակցության ծրագրերը

Փետրվար 11,2016 17:34

Aravot.am-ը այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքրվեց, արդյոք վստահություն կա՞ ՀՅԴ-ի նկատմամբ, որը պարբերաբար կոալիցիա է կազմել իշխանության հետ եւ միշտ տարբեր պատճառներ բերելով՝ կազմից դուրս եկել, եւ հիմա էլ, երբ համագործակցության հետ կապված ամեն ինչ քննարկվել է, մեծ ջանասիրությամբ, այնուամենայնիվ, գաղտնի են պահում, թե ինչ պաշտոններ են հանձնվելու՝ տպավորություն ստեղծելով, որ համագործակցության հիմնական պատճառը ստացվելիք պաշտոններն են:

ՀՀԿ պատգամավորը նշեց, որ իրենք էլ կցանկանային հասկանալ, թե ինչ է ցանկանում եւ ծրագրում Դաշնակցությունը:

«Դժվար է հաշվարկել, թե ինչ կլինի հետո, ինչ քայլեր են հաշվարկել: Այդ խնդիրը չէ, որ Հանրապետականը դրել է իր առջեւ: Մեր կուսակցության մարդիկ, մեր կուսակցության ղեկավարը պատրաստ են բոլոր տարբերակներին էլ: Կլինի՞ Դաշնակցությունը այնպիսին, ինչպիսին պայմանավորվել ենք, շատ լավ է, չի լինի, համենայն դեպս դրանից ոչինչ չի փոխվելու,- ասաց պարոն Ալեքսանյանը՝ ավելացնելով,-

Ինչ խոսք, փոխադարձ շահերի խնդիր կա: Ես, ճիշտն ասած, հավատում եմ Դաշնակցությանը, որովհետեւ ընդդիմադիր դաշտը շատ ավելի խարխուլ է:

Ես այսօր չեմ կարող մեկնաբանել ՀՅԴ-ի ներսի խնդիրները, Հանրապետական կուսակցությունը համագործակցում է՝ գրավոր, հուշագրով կլինի, թե կոալիցիոն պայմանագրով կլինի: Կպահպանե՞ն այն կանոնները, որը գրված է, կպահպանենք նաեւ մենք, չեն պահպանի, մենք լուրջ քաղաքական ուժ ենք, հաշվի ենք առել նաեւ մյուս տարբերակը»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29