Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր հրապարակային հայտարարությունները»

Փետրվար 11,2016 22:15

«ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է խախտումների մասին մամուլի եւ քաղաքացիական հասարակության հնչեցրած հայտարարություններով»,- փետրվարի 11-ին առցանց ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Նա նշեց, որ դեսպանատունը կոչ է արել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ամբողջովին հետաքննել այդ հանցագործությունները. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր հրապարակային հայտարարությունները եւ պարտավորվածությունները՝ ապահովելու համար ազատ եւ արդար ընտրություններ: Դեսպանատան պատասխանի տեսանկյունից, ինչպես ասել ենք դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեից քիչ հետո, մենք նույնպես հավաքում ենք արժանահավատ տեղեկատվություն լրատվամիջոցներից, քաղաքացիական հասարակությունից եւ կառավարության հետաքննությունից, որոնք առնչվում են խախտումների մասին հայտարարություններին:

Այդ տեղեկատվությունը կօգտագործվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսավորված ծրագրերին անհատների մասնակցության մասին որոշումներ կայացնելիս: Մեր ամուր հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ նվիրվածությունը գործընթացին, օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը, գործողությունները, որոնք կասկած են հարուցում Հայաստանի կառավարության՝ այս արժեքների հանձնառությանը, մտահոգության աղբյուր են: Այս պատճառով մենք ողջունեցինք կառավարության խոստումը՝ պատասխանել բոլոր լուրջ, արժանահավատ հայտարարություններին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29