Լրահոս
Օրվա լրահոսը

Մագնուս Կարլսենին աշխարհում շատերը չեն էլ ճանաչում

Փետրվար 11,2016 23:10

Աշխարհի Top 6 շախմատիստների մասնակցությամբ փետրվարի 13-ին մեկնարկող շախմատային գերհզոր փառատոնն առաջին անգամ անցկացվելու է նոր ձեւաչափով՝ պարտիայի համար 40 րոպե, գումարած 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Այս փառատոնն առանձնանում է նաեւ նրանով, որ կազմակերպիչները գիտակցաբար չեն հրավիրել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Մրցաշարի կազմակերպիչ ռուս գործարար Օլեգ Սկվորցովը rg.ru-ին այդ որոշումը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք նրան չենք էլ հրավիրել: Կարծում եմ, որ Մագնուսը ավելի շատ զբաղվում է իր անձնական «Կարլսեն» բրենդը շրջանառության մեջ դնելով, քան շախմատի մասսայականացմամբ: Իրականում նա աշխարհի մասշտաբով մեդիա դեմք չէ: Նրան ճանաչում են Հյուսիսային Եվրոպայում եւ մասամբ՝ ԱՄՆ-ում: Ես Ռուսաստանում եւ արտասահմանում հաճախ եմ հասարակ մարդկանց հարցնում, թե շախմատիստներից  ում են ճանաչում: Նրանք տվել են Ֆիշերի, Կարպովի եւ գործող շախմատիստներից՝ Անանդի ու Կրամնիկի անունները: Կարլսենին ոչ ոք չի հիշել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ quotesgram.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29