Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «102-րդ բազան հայ-թուրքական հարաբերությունները լուծելու համար չէ»

Փետրվար 12,2016 14:20

«102 բազան տարածաշրջանի կայունությունն ապահովելու համար է, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները լուծելու»,-«Սպուտնիկ» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան`անդրադառնալով ռուս-թուրքական աճող լարվածության ֆոնին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դիրքորոշմանը, հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում: «102-րդ բազայի ներուժը, ես համարում եմ, բավարար է նախանշված խնդիրները լուծելու համար: Եթե այն սկսի գործել, բնականաբար, կգործի այն որոշումների շրջանակում, որոնք կկայացվեն տարածաշրջանի երկրների ղեկավարների կողմից»:

Հայաստանյան տաղավարում լրագրողներից մեկը նկատեց, որ վերջին շրջանում տեղեկություններ տարածվեցին`ՌԴ-ն հավելյալ ուժեր է ներգրավում 102-րդ ռազմաբազայում եւ «Էրեբունի» օդանավակայանում, հայ վերլուծաբաններն էլ տարբեր անհանգստություններ հայտնեցին այդ առիթով: Լրացուցիչ ուժերի ներառումը կապ ունի՞ ռուս-թուրքական լարվող հարաբերությունների հետ:

Նիկոլայ Բորդյուժան մանրամասնեց, որ եւ Տաջիկստանում գտնվող 201-րդ ռուսական բազան, եւ Գյումրիում գտնվող 102-րդ բազան ՌԴ զինված ուժերին են պատկանում: Իսկ այժմ ՌԴ զինված ուժերը, այդ թվում նաեւ այդ ռազմաբազաները, ոչ թե լրացուցիչ ուժերով են համալրվում, այլ ապահովվում են ժամանակակից սպառազինությամբ, անհրաժեշտ մարտական պատրաստվածության են բերվում: «Համենայնդեպս, ինձ հայտնի չէ, որ 102-րդ ռազմաբազան այսօր էքստրաօրդինար կարգով մեծացնում է իր ներուժը»,- ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29