Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախապատվությունը պիտի տրվի ազգայինին». Տեր Հակոբ քահանա

Փետրվար 12,2016 20:15

«Հայ ժողովրդի առաջ այսօր արևմուտքից եկող բազմաթիվ գայթակղություններ են ծառացած, իսկ Տեառնընդառաջն իր խորհրդով պիտի մարդկանց ուղղի դեպի ազգային մշակույթը և եկեղեցին»: Այս գաղափարով առաջնորդվելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը ասուլիսում պատմեց Տեառնընդառաջի ձևավորման հիմքերի մասին և բացատրեց դրա խորհուրդը: Նա հայտնեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես փետրվարի 13-ին ժամը 17:00-ից կսկսվի տոնական արարողությունը. եկեղեցուց վերցրած ճրագով կվառվեն խարույկներ, որոնք խորհրդանշում են քառասունօրական Քրիստոսի գալուստը և ընծայումը Տաճարին:

Տոնի կազմակերպմանը մասնակցում են նաև «Մասունք» և «Վան» ազգային համույթները, «Եկեղեցասեր երիտասարդներ» նախաձեռնությունը: Ժողովրդին ազգային մշակույթին հաղորդակից դարձնելու նպատակով կներկայացնեն հայկական ավանդական հարսանեկան ծեսից հատվածներ, մասնակիցներին կսովորեցնեն ազգային երգ ու պար:

IMG_3745

«Մենք ունենք շատ հարուստ մշակույթ, բայց այսօր ավելի շատ կրկնօրինակում ենք օտարինը: Ուստի առաջանում  է մեր ազգային ինքնությունը աշխարհին ներկայացնելու խնդիր: Դրա համար մենք, օգտագործելով սեփական ընկերական ռեսուրսները, ցանկանում ենք բարի գործ անել ժողովրդի համար», ասաց Արեգ Գալստյանը, ով «Եկեղեցասեր երիտասարդներ» նախաձեռնության անդամ է:

Մեզ հետ զրույցում Տեր Հակոբ քահանան խոսեց օտար տոները նշելու մասին՝ համեմատելով դրանք օտար լեզվի հետ: Մեզ հետ զրույցում Տեր Հակոբը խոսելով օտար տոների մասին, ընդգծեց. «Պատկերացրեք, որ Հայաստանում ապրող հայը չխոսի հայերեն: Տոներն էլ այդպես են: Եթե ունենք մեր ազգայինը, ապա, բնական է, նախապատվությունը պիտի դրան տանք»:

Նշենք, որ ասուլիսի սկզբում և վերջում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հավատամք» երգչախումբը հանդես եկավ շարականներով:

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29