Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «ԲՀԿ-ն չի հեռացել քաղաքական դաշտից, Նաիրա Զոհրաբյանը ներկա էր նախագահի հետ հանդիպմանը». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 12,2016 20:20

«Նախագահը հանդես է եկել ծրագրային-հայեցակարգային ելույթով: Խոսք է գնացել ավելի գլոբալ հարցերի մասին՝  սոցիալ-տնտեսական քաղաքականություն, անելիքներ, պաշտոնյաների գործունեություն, նրանց աշխատանքի արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն, չի եղել մի ոլորտ, որին նախագահն անդրադարձած չլինի»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր,  դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ գործակցությանը, Շարմազանովը տեղեկացրեց, որ այդ հարցը չի քննարկվել. «Խոսք է  եղել կուսակցությունների գործունեության, դրանց դերի բարձրացման մասին, բայց կոալիցիոն հուշագրի մասին խոսք չի եղել»:  Լրագրողի նկատառմանը, թե մեկ տարի առաջ այս օրը նախագահը հանդես եկավ ելույթով, եւ ԲՀԿ-ն, փաստորեն, դուրս մղվեց քաղաքական դաշտից, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց՝ ասելով. «ԲՀԿ-ն չի հեռացել, ԲՀԿ նախագահը դահլիճում էր, ներկա էր հանդիպմանը»: ՀՀԿ խոսնակը նաեւ հավելեց, որ նախագահի ելույթից հետո, ինչպես միշտ, շատ բան է փոխվելու:

Ի դեպ, ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախագահականից դուրս եկավ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ միասին: Նրանք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

FILE7062 FILE7045 FILE7024 FILE7025 FILE7028 FILE7032 FILE7048 FILE7049

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29