Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «Եթե հեղինակազրկվածներ կան, պետք է հեռանան». (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 20:45

«Միշտ էլ լավից լավը կա: Կարծում եմ պետք է կրկնապատկենք մեր ուժն ու եռանդը»,-այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ օրենսդիր, գործադիր,  դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն առաջիկայում եւս տեսնում է Սփյուռքի նախարարի պաշտոնում:

«Նախագահը շատ պարզ եւ հստակ խոսեց այն ամենի մասին, ինչն առկա է հանրապետությունում: Նա ասաց, որ պետական պաշտոնյաները պետք է առավել ակտիվ աշխատեն, որ միշտ էլ մեր կողքին ավելի գրագետ եւ խելացի մարդիկ կան, պետք է գտնել այդպիսիններին, հատկապես՝ երիտասարդներին: Նախագահը շեշտեց, որ մեզ համար Հայաստանը եւ հայ ժողովուրդն ամենամեծ արժեքներն են: Նա ընդգծեց նաեւ Սփյուռքի ներուժը: Ներկայացվեց նաեւ նոր սահմանադրությամբ պայմանավորված գեղեցիկ տեսլականը»,-նշեց Հակոբյանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել այլ պաշտոնյաների մասին կարծիքները՝ ասելով. «Կարծում եմ մեր գործունեության մեջ լավ եւ վատ կողմեր կան: Իսկ հեղինակազրկվածներ, եթե կան, պետք է հեռանան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29