Լրահոս
Օրվա լրահոսը

Թեկնածու. «Իմ ծրագիրը իմ գլխում է»

Փետրվար 12,2016 23:17

Լրագրողները փետրվարի 12-ին թեկնածու Վարշամ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե արդյոք սյունեցիներին բաժանել է իր նախընտրական ծրագիրը, արդյոք իր նախընտրական խոստումն առկա է տպագիր տարբերակով, վերջինս պատասխանեց. «Իմ ծրագիրը իմ գլխում է»:

Փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթեւ եւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

Սյունիքի մարզում իր թեկնածությունը դրել է երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ, ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը եւ Շանուհայրից անկուսակցականներ Իգոր Աբրահամյանը եւ  Վարշամ Բագրատյանը:

Վարշամ Բագրատյանը նշեց, որ ընտրողներին իր ծրագիրը բանավոր է ներկայացրել, նա ընդգծեց, որ լավ հիշողություն ունի: Aravot.am-ի նկատառմանը, թե ժողովուրդը հնարավոր է, որ լավ հիշողություն չունենա, ու չհիշի իր ծրագրերի դրույթները ինչպե՞ս է պահանջելու, նա պատասխանեց. «Բոլորին հավաքելու եմ մեկ տարվա մեջ, ինչպես հարյուր օրվա ընթացքում նախագահը իր գործունեությունն է ներկայացնում, նույնը ես: Ասել եմ, որ հավաքելու եմ ձեզ՝ ժողովուրդ, ամեն համայնքում, իմ գործունեությունից մեկ տարի անցավ, խնդրում եմ քվեարկեք, թեկուզ իմ ասածների 10 տոկոսի չափ կատարած չլինեմ, ես պաշտոնամոլ տղա չեմ, բոլորի հետ խորհրդակցելով ես կարող եմ վայր դնել իմ ամեն ինչը՝ ասելով՝ ով կարող է, թո՛ղ գա շարունակի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29