Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահաս աղջկան փորձել են կողոպտել դպրոցում

Փետրվար 13,2016 16:16

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցում անչափահաս աղջկա նկատմամբ բռնության գործադրմամբ կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ։

2016 թվականի փետրվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 11:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի զուգարանում մի կին, անչափահաս աղջկա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ականջներից ստիպողաբար քաշելով հանել է ոսկյա ականջօղերը և փորձել բացահայտ հափշտակել դրանք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ անչափահասի օգնության կանչից ուսուցչուհիներից մեկը շտապել է օգնության, կանխել, հետ վերցրել ականջօղերը և ահազանգել իրավապահներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2016 թվականի փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կյանքի համար ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ խոշոր չափերով կողոպուտի փորձ):

Նախաքննության ընթացքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակչուհի է, 1954թ. ծնված։

Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տարագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29