Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակումներ՝ Շինուհայրում (ֆոտոշարք)

Փետրվար 14,2016 13:47

Փետրվարի 14-ին Սյունիքի մարզում  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 8-ից այսօր բացվել են 8 տեղամասերը:

Հիշեցնենք, որ իրենց թեկնածություններն են դրել երեք թեկնածու՝ Տաթեւի գյուղապետ ՀՀԿ-ական Մուրադ Սիմոնյանը, Շինուհայրից անկուսակցականներ Վարշամ Բագրատյանը եւ Իգոր Աբրահամյանը:12695964_1134022619943556_55614133_n 12695706_1134022656610219_1719832012_n 12722060_1134022739943544_107587815_n12722089_1134202429925575_1641100829_n

Շինուհայրի 37/1 ընտրատարածքը առանձնանում էր ակտիվությամբ, տեղամասի տարածքում կուտակումներ են, ոստիկանները կարգավորում են քաղաքացիների հոսքը:12714188_1134202346592250_1625317011_n 12714271_1134202386592246_1692095714_n12696191_1134202266592258_163972555_n 12746180_1134202446592240_1945464879_n12665758_1134202329925585_2136988903_n

12695713_1134202769925541_550174868_nՀանձնաժողովի նախագահ Խաչատուր Հայրապետյանը Aravot.am- ի հետ զրույցում ասաց, որ կուտակումների կոնկրետ պատճառը չի կարող ասել, բայց իր կարծիքով՝ պատճառը համայնքապետի եւ ավագանու անդամների ընտրությունն է. «Այս գյուղում միշտ էլ ակտիվ են եղել ընտրություններում բոլոր ժամանակներում: Այս պահի դրությամբ 250-ից ավելի մարդիկ մասնակցել են ընտրությանը՝ 1771 ընտրողից»:

Նա նշեց, որ առավոտից ընտրատեղամասում հանգիստ է իրավիճակը, դեռ ոչ մի խախտում չի գրանցվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29