Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակումներ՝ Խոտում

Փետրվար 14,2016 19:34

Սյունիքի մարզում մինչեւ 20:00-ն շարունակվում են ընտրությունները: Խոտ գյուղի 37/3 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռադիկ Հովհաննիսյանը Aravot.am-ին հայտնեց, որ ընտրությունը նորմալ է ընթանում: Այս գյուղում եւս ակտիվ մասնակցություն է գրանցվել 652 ընտրողից այս պահի դրությամբ մոտ 400 ընտրող է մասնակցել:12735774_1134211263258025_389334554_n 12735797_1134211266591358_1467423633_n

«Որեւէ միջադեպ չի եղել, շատ մաքուր, արդար, բոլոր կողմերը գոհ են ընտրության ընթացքից»,- ասաց Ռուդիկ Հովհաննիսյանը:

Ընտրատեղամասի դիմաց մի խումբ տղամարդիկ էին կուտակվել, Ռուդիկ Հովհաննիսյանը խոստացավ այդ մասին ոստիկաններին հայտնել. «Կամ ընտրել վերջացրել են, կամ գալիս են ընտրության»:

Գյումրիի լրագրողների Ասպարեզ ակումբի լրագրող Սոնա Գրիգորյանը Aravot.am-ին այդ հանգամանքը բացատրեց նրանով, որ հնարավոր է նրանք դիտորդներ լինեն կամ բարեկամներ, որոնք սպասում են. «Առավոտյան ժամերին պասիվ էր, հետո կեսօրին ու հիմա ակտիվացավ, գալիս են ակտիվ մասնակցում: Մոտավորապես արդեն 400 ընտրող ունենք: Այստեղ կանգնել, ըստ օրենքի, չի թույլատրվում, բայց այդ առումով կուտակումներ լինում են»:

Սոնա Գրիգորյանը մեզ հայտնեց նաեւ, որ օրվա ընթացքում խախտումներ չեն գրանցվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29