Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի նոր  քաղաքապետի անունը հայտնի կլինի կեսգիշերից հետո

Փետրվար 14,2016 22:21

Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքների խոշորացման  ծրագրի արդյունքում  Դիլիջան համայնքի մաս են կազմում Դիլիջան քաղաքը եւ  հարակից 6 գյուղեր՝ Հաղարծինը, Գոշը, Թեղուտը, Աղավնավանքը, Խաչարձանը եւ Հովքը:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ  Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ քվեարկելու իրավունք ունեցող 20 հազար 475 ընտրողներից    ընտրական բոլոր՝  19 տեղամասերում քվեարկությանը մասնակցել է 11 656-ը : Դա կազմում է  ցուցակային ընտրողների 56,93  տոկոսը:

Ա. Սարգսյանը հայտնեց, որ  ընտրություններում խախտումների  վերաբերյալ բողոքներ չեն ստացվել:  Ներկայումս ընթանում է քվեների հաշվումը:  Տեղամասային ընտրական հանձնաժողովներում սկզբում հաշվելու  են ավագանու թեկնածուների ստացած ձայները, հետո ՝ քաղաքապետի թեկնածուներինը: Այդ պատճառով   Դիլիջանի նոր քաղաքապետի անունը հայտնի կլինի կեսգիշերից հետո:

Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածուները 2-ն են՝ Դիլիջանի նախկին քաղաքապետ, Դիլիջանը 2002-2005թթ. ղեկավարած , անկուսակցական Ժորա Սահաբալյանը եւ Դիլիջանի գործող քաղաքապետ, Դիլիջանը  2005թվականից ղեկավարող, ՀՀԿ անդամ Արմեն   Սանթրոսյանը: Վերջինս  համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի որոշմամբ, իսկ Ժ. Սահաբալյանը՝ ինքնառաջադրմամբ:  Դիլիջանի ավագանու 15 տեղին հավակնում է 32 թեկնածու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29