Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սանթրոսյանը մեծ առավելությամբ վերընտրվում է Դիլիջանի քաղաքապետ

Փետրվար 14,2016 23:29

Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:  Մեր տեղեկություններով՝   Դիլիջան համայնքի մաս կազմող Խաչարձան, Հովք, Աղավնավանք գյուղերի ընտրական տեղամասերում  եւ Գոշի գյուղի 2 տեղամասերից մեկում համայնքի ղեկավարի թեկնածուների ստացած  քվեների  հաշվումն ավարտվել է: Նախնական տեղեկություններով՝  նշված տեղամասերում Դիլիջանի գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ձայները  մոտ 3 անգամ ավելի են, քան  նախկին քաղաքապետ Ժորա  Սահաբալյանինը:

Ընտրությունների  նախնական արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերից հետո:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29