Լրահոս
Օրվա լրահոսը

Համատիրության աշխատակցին տուգանեցին՝ ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Փետրվար 15,2016 19:33

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ 8/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած 8/20 տեղամասի հանձնաժողովի անդամ Վարդանուշ Աթեյանն այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց տուգանքի՝ 500.000 դրամով:

Հիշեցնենք, որ Վարդանուշ Աթեյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Օգանովի 80 շենքի 30 բնակարանում հաշվառված անձանց տվյալների դիմաց գրառում կատարելու եւ նշված անձանց փոխարեն քվեարկելու համար:

Մեղադրողը միջնորդեց դատարանին տուգանել մեղադրյալին 600.000 դրամով, բայց դատարանը հաշվի առավ մեղմացուցիչ հանգամանքները, մասնավորապես, որ նա իր խնամքի տակ ունի հաշմանդամ ամուսին, մեծ ընտանիք ու սոցիալապես անապահով է:

Վարդանուշ Աթեյանն էլ իր վերջին խոսքում նորից խոստովանեց իր մեղքը, խոստացավ, որ այլեւս նման քայլի չի դիմի, ապա դատարանին խնդրեց մեղմ պատիժ սահմանել:

Janna_KotikyanԴատական նիստից հետո նրա փաստաբան Ժաննա Կոտիկյանից հետաքրքրվեցինք, կուսակցությունը նրա փոխարեն կվճարի՞ տուգանքը: Կան տեղեկություններ, որ Վարդանուշ Աթեյանը, որն աշխատում է  համատիրությունում, հանրապետական է:

Փաստաբանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալը կուսակցական չէ. «Իսկ ձեզ ո՞վ է ասել, որ իմ պաշտպանյալը կուսակցական է: Նա կուսակցության հետ որեւէ առնչություն չունի, եթե տուգանքը միանվագ չկարողանա վճարել, կվճարի մաս-մաս: Նա իր նախաձեռնությամբ է փորձել «այո»-ն անցկացնել, իրեն դուր է եկել այո-ի գաղափարները ու վստահ էր, որ «այո»-ն բավականին շատ բան կփոխի մեր երկրում ժողովրդի համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29