Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակակից գրականությունը խմորման ընթացքում է». Էլֆիք Զոհրաբյան

Փետրվար 15,2016 21:12

«Ճանաչենք ժամանակակից արվեստագետներին» ծրագիրը «Բուկինիստ» գրախանութում նախաձեռնել էր հանդիպում փետրվարի 14-ին  արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, դերասան  Էլֆիք Զոհրաբյանի հետ: Մտերմիկ միջավայրում երիտասարդները հնարավորություն ունեցան արձակագրին տարբեր հարցեր ուղղել և փոխանակվել մտքերով:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց բացահայտել ժամանակակից արվեստագետների դերը մեր օրերում: Հաճախ եմ լսում`ժամանակակից գրականություն չկա: Սա արդեն շաբլոն դարձած արտահայտություն է և այդպես պնդողները հիմնականում անտեղյակ մարդիկ են: Դասական գրականությունը միշտ մնացել է իր բարձունքներում, բայց չպետք է անտեսել ժամանակակիցը»,- նշում է ծրագրի անդամ Լիանա Պողոսյանը:

IMG_1118 IMG_1123

Արձակագիր Էլֆիք Զոհրաբյանն անդրադարձավ ժամանակակից գրականության հիմնական խնդիրներին և բացթողումներին. «Ժամանակակից գրականությունը խմորման ընթացքում է: Մեր օրերում շատ են երիտասարդ գրողներ, որոնք մերժում են մեր ժամանակը, սակայն իրենցը չեն բերում: Իրենք հիմնականում փայլատակող ապաշնորհներ են, որոնք ակտիվ են, բայց ժամանակի ընթացքում կկորչեն»:

Ներկա գտնվող ընթերցողները հնարավորություն ունեցան անմիջական զրույցներով և հարցերով ամբողջացնել Էլֆիք Զոհրաբյան անհատի, դերասանի և գրողի կերպարը:

«Շատ եմ կարևորում նման հանդիպումների դերը, որովհետև մարդը պետք է իր ժամանակի հետ քայլի և հասկանա, թե իր ներկան ինչպես պետք է արժևորի: Ովքե՞ր են իր հետ քայլող արարողները: Ժամանակակից գրականությունն էլ պետք է ունենա իր գրագետ ընթերցողը»,-նշում է ունկնդիր Նանեն:

Ծրագրի հեղինակները «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» սաներն են:

Անուշ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29