Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն. «Նախարարին ուղղված նամակը էթիկայի կանոններից դուրս է»

Փետրվար 16,2016 15:40

Aravot.am-ը Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից մեկնաբանություն խնդրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` մշակույթի նախարարին գրած բաց նամակի վերաբերյալ:

«Անկեղծ ասած կարելի է նույնիսկ մեկնաբանություն էլ չտալ, որովհետեւ նամակը բավականին ուշացած է եւ անհիմն է: Այն ինչի մասին, որ գրված է նամակում, էթիկայի կանոններից դուրս է, բայց դա մեր նախկին գլխավոր ռեժիսորի իրավունքն է»,-ասաց պարոն Գրիգորյանը:

Հավելենք, որ Կամերային երաժշտական թատրոնի կայքում հաղորդագրություն  է զետեղված, որտեղ ասվում է.«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծարվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:

Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվությունները չներկայացնելը եւ այլն»:

Մանրամասները՝ վաղվա՝ փետրվարի 17-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29