Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում ավագանու կազմում՝ միայն տղամարդիկ

Փետրվար 16,2016 22:07

Փետրվարի 14-ին Դիլիջանում կայացան  համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Ավագանու 32 թեկնածուներից միայն մեկն էր կին: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ ավագանու թեկնածու,  Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը ստացել է 251 քվե: Կայացած քվեարկության արդյունքներով՝ ավագանի ընտրվելու համար նվազագույն շեմը  377 քվեն էր:

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29