Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

Փետրվար 17,2016 20:33

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համագործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը երկու պետությունների միջեւ, թե՛ փոխհարաբերությունները բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ առավել կաշխուժանան:

Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ եւ նշել, որ իր առաքելության իրականացման տարիներին մեծ տեղ է հատկացրել այդ համագործակցության վերականգնմանը, զարգացմանն ու առաջընթացին:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ հեռանալով Հայաստանից՝ շարունակում է մնալ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը:

Գալուստ Սահակյանը նորանոր հաջողություններ է մաղթել Թենգիզ Շարմանաշվիլիին աշխատանքային հետագա գործունեության մեջ: 

ՀՀ Ազգային Ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29