Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Կարապետյանը 2 կգ-ով գերազանցեց Տիգրան Մարտիրոսյանին ու դարձավ Հայաստանի չեմպիոն

Փետրվար 17,2016 21:44

Երեւանի ՕՀՊՄՔ-ում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Այսօր մրցահարթակում էին 85 եւ 94 կգ քաշայինները:

Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում 85 կգ քաշայինների պայքարը: Այստեղ ազգային հավաքականի մարզիչների թույլտվությամբ հանդես էին գալու 77 կգ  քաշային կարգի մեր առաջատարներ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը, որոնց միջեւ էլ ծավալվեց չեմպիոնի կոչման համար պայքարը: Համառ մրցակցության արդյունքում, ի վերջո, Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ Անդրանիկ Կարապետյանը (նկարում), որը երկամարտում ցույց տվեց 362 կգ՝ երկու կիլոգրամ ավելի բարձրացնելով իր բազմափորձ մրցակցից: Բրոնզե մեդալը բաժին հասավ Սամվել Բաբակյանին՝ 320 կգ:

94 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Աղասի Աղասյանը, որը երկամարտում արձանագրեց  355 կգ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29