Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիոն հուշագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ. Շարմազանով

Փետրվար 18,2016 22:33

ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրից այս շաբաթ էլ նորություն չի լինի: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա պատմեց, որ նիստում այսօր երկու հարց են քննարկել, առաջինը վերաբերել է նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին:

«Հիշում եք, որ փետրվարի տասներկուսին նախագահը ծրագրային ելույթով հանդես  եկավ, գործադիր մարմնի ներկայացուցիչները այսօր այդ ելույթի վերաբերյալ մտքեր են կիսել, անդրադարձել ելույթի կարեւորագույն կետերին,  կարեւորել  այդ սկզբունքների իրականացումը: Երկրորդ հարցը վերաբերել է ՀՅԴ- ՀՀԿ քաղաքական համագործակցության հուշագրին: Կա համաձայնություն, այսօր գործադիր մարմնի ներկայացուցիչները քննարկել են համաձայնության հետ կապված կետերը, առաջարկություններ ներկայացրել, այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ առաջարկությունները, մյուս շաբաթվա ընթացքում վերջնական հուշագրի տեքստը կլինի, կունենանք ստորագրված փաստաթուղթ քաղաքական համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը կոչվելու է քաղաքական համագործակցության հուշագիր  ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29