Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն». Շարմազանով

Փետրվար 18,2016 23:00

«Համագործակցությունը զուտ մեխանիկական, պաշտոնների բաշխման գործընթաց չէ, որ մեկ-երկու օրում ներկայացվի, այլ տեւական համագործակցության ծրագիր է, որի հիմքում ընկած են թե համահայկական  հռչակագրի դրույթները, թե նախագահի ծրագրային ելույթի կետերը»,- ասաց պարոն Շարմազանովը:

Նա նաեւ մեկնաբանեց  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները ստեղծվելիք կոալիցիայի, ՀՅԴ-ի եւ նախագահի ելույթի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պարոն Զուրաբյանը խորհուրդ էր տվել ՀՀԿ-ին ՀՅԴ-ի հետ համագործակցելիս երկար մտածել, բայց չհետեւել իր փորձին, իսկ Սերժ Սարգսյանի ելույթը համարել էր ոչինչ չասող ելույթ:

«Սենսացիա չի լինի, եթե չհամաձայնեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ, թե ՀՅԴ-ի, թե համագործակցության, թե նախագահի ելույթի մասով։ Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն։ Առաջինը Տեր-Պետրոսյանը քաղաքական վերադարձի ժամանակ այցելեց ՀՅԴ գրասենյակ, դրանից տարիներ հետո նույն կերպ խոսելով ՀՅԴ-ի հետ համագործակցության  մասին՝ քաղաքական հրապարակ նետեց հրաշալի քառյակ տերմինը, ու քանի որ հիմա ֆիասկո են ապրել թե հրաշալի քառյակում, թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մեջ, փորձում են մեզ էլ զգուշացնել: ՀՅԴ-ն մեղավոր չէ, որ ՀԱԿ-ը նման անբարենպաստ վիճակում է, ճիշտ կլինի, որ պարոն Զուրաբյանն իր կուսակցության ֆիասկոյի պատճառը տեսնի ոչ թե դաշնակցության, այլ իր իսկ քաղաքական թիմի մեջ»,- ասաց պարոն Շարմազանովը:

Նա գովեց նաեւ ՀՅԴ-ին՝ ասելով. «ՀՅԴ-ն լուրջ քաղաքական ուժ է, ազդեցիկ ազգային ուժ։ Մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ, բայց մի բան ակնհայտ է, որ ՀՅԴ դերը մեր պատմության ընթացքում մեծ է եղել, եւ դա չի կարելի թերագնահատել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29