Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մեթոդ՝ խոսքի զարգացման հապաղում ունեցող երեխաների համար

Փետրվար 24,2016 19:07

«Սովորեցրու ինձ ավելին» (TMM) ուսուցման և զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լենա Հարությունյանը երկու երեխա ունի: Տղան՝ 9-ամյա Նարեկը, խոսքի զարգացման հապաղում ունի: Մայրը դա նկատել է, երբ երեխան 2 տարեկան է եղել:

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լենա Հարությունյանն ասաց, որ երեխայի խնդիրը լուծելու համար տարբեր միջոցների են դիմել, սակայն բոլորն էլ անարդյունք են եղել. «Մշտապես փնտրտուքների մեջ լինելով՝ մեկ տարի առաջ գտա մի մեթոդ է, որն արդեն 15 տարի գործում է ԱՄՆ-ում: Գտա նաև հիմնադիրներին՝ Լաուրա և Բրայն Կասբարներին, ու սկսեցինք համագործակցել:

Քանի որ համակարգչով աշխատելն առավել գրավիչ է, ինչ-որ տեղ նաև մատչելի սովորողի համար, նրանք ստեղծել են մի մեթոդ, որը կոչվում է Դիսկրետ վիդեո մոդելավորում (DVM): Այն միտում ունի համակարգչի միջոցով նմանակելու վարքը, խոսքը: Նպատակն է խոսքի հապաղում ունեցող երեխաներին աստիճանաբար սովորեցնել հասկանալ շրջակա միջավայրը և վերարտադրել այն համակարգչային  մոդելավորման միջոցով»,- ներկայացրեց Լ. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Կասբարների հետ համագործակցության արդյունքում 9 ամիս առաջ ստացել են այդ մեթոդի հայերեն տարբերակը (այբուբենը), իսկ դրանից հետո արդեն ինքն անձամբ է աշխատել հայերեն մյուս DVM-ների վրա. «Հիմա 14 վիդեո մոդելինգներ ունեմ, որոնք վեց ամսվա ընթացքում փորձարկել եմ իմ տղայի վրա և ունեմ հստակ արդյունք. կա խոսք, կա շփում»,- հավատացրեց Լ. Հարությունյանը:

Մեթոդի առավելություններից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ երեխային ոչինչ չի պարտադրում. «Նարեկը, ինչպես և շատ երեխաներ, ընդհանրապես չի սիրում ստիպողաբար ինչ-որ բան անել: Այս մեթոդով երեխան ոչինչ ստիպված չի անում, ազատ է, վիդեոն գնում է, իսկ նա կարծես թե կողքից նայում ու լսում է»:

Լ. Հարությունյանին ոգևորել է մեթոդի արդյունավետությունը, և նա ցանկանում է այն ներկայացնել նաև լայն հանրությանն ու համապատասխան մասնագետներին՝ հուսալով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցող երեխաներին:

Դրա համար փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում նա կանցկացնի սեմինար, որի ընթացքում առավել մանրամասն կներկայացնի մեթոդը, իր երեխայի հետ աշխատելու ընթացքը և այլն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Tehmine says:

    Ներեցեք, կարող ենք իմանալ մուտքն ազատ է, թե ոչ

Պատասխանել Tehmine

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29