Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք

Փետրվար 27,2016 20:16

Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով արձագանքել է ում իրականացվող ծառահատման ահազանգին.

Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Օպերայի շենքի հարակից տարածքում այսօր իրականացված ապօրինի ծառահատումների ահազանգի հետքերով տվյալ տարածք են այցելել բնապահպանության վարչության և «Կենտրոն կանաչապատում» ընկերության մասնագետները՝ տեղում պարզելով, որ ապօրինաբար հատվել է երկու հացենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք կուղարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչությանն ու Երևան քաղաքի ոստիկանությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է ապօրինի ծառահատման ցանկացած դեպք և հերթական անգամ նախազգուշացնում, որ նման իրավախախտում կատարող յուրաքանչյուր ոք կենթարկվի պատասխանատվության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29