Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեմ հեքիաթի մեջ եմ».72-ամյա Գեղեցիկ տատիկը՝ Տիգրան Համասյանի իր բակում համերգ տալու մասին (Տեսանյութ)

Փետրվար 27,2016 21:18

Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի ամենավերջին տնակում՝ ամայի դաշտերի հարեւանությամբ բնակվող 72-ամյա Գեղեցիկ Գեւորգյանը, որի բակում այսօր տեղի ունեցավ հանրահայտ ջազ դաշնակահար, գյումրեցի Տիգրան Համասյանի բարեգործական համերգը, մեզ հետ զրույցում ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե հեքիաթի մեջ է, հեքիաթն այցելել է իրեն: 72-ամյա Գեղեցիկ տատիկը թեեւ 5 օր է՝ անկողնային ծանր հիվանդ է, պառկած է ու չի կարողանում տնակից դուրս գալ, բայց լսելով իր տնակի մոտ հավաքված բազմության ձայնը՝ շոգի մեջ է, որ այդքան մարդ է ամայի այս տարածք այցելել:tnakner_gyumr tnakner1 tnak

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ ունեցած զրույցներից մեկում տարեց այս կինը իր տնակ էր հրավիրել երկրի նախագահին ու վարչապետին՝ դժգոհելով. «Ախր դաշտի մեջ մենակ իմ տնակս է դրած, անգամ մարդկանց կարոտ ենք, մեն-մենակ մկների հետ ենք լեզու թրջում…այ քեզ երկիր»: Նա իր որբացած երկու թոռների հետ բնակվում է տեղումներից կաթկթող, այլեւս բնակության համար ոչ պիտանի մեկսենյականոց տնակում: Դժգոհ է, որ առնետները հանգիստ չեն տալիս, չեն թողնում ապրելու:tnak_gyumri tnak2 tnak4 Gyumri

Ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, տան միակ աշխատողն այս տատիկն է, որը սպասում է օրերը տաքանան, գնա դաշտ, կարտոֆիլ հավաքի ու մահացած որդու երկու երեխաներին պահի: Նրա երկու թոռնիկները, որոնց մանկությունն անցնում է այս դաժան պայմաններում, ունեն իրենց երազանքը, փոքրիկ տղան՝ Կարենը, ուզում է ֆուտբոլիստ դառնալ, աղջիկը՝ բժշկուհի, սակայն փոքրիկների ամենամեծ երազանքը տուն ունենալն է: Նրանց օրվա հաց չհասցնող Գեղեցիկ տատիկի մտածմունքը  շատ մեծ է. 33 տարեկան հասակում մահացել է նրա որդիներից մեկը՝ ծանր հիվանդանալով, անգամ չեն կարողացել դեղերը գնել, երկրաշարժից հետո վախից մյուս տղայի հոգեկանն է խանգարվել, երրորդ տղան էլ մեկնել է Ռուսաստան, որ աշխատի, գա, ծեր մորն ու եղբոր որբերին պահի, արդեն 12 տարի է` դատապարտված է: 72-ամյա կինն ասում է՝ իր առողջական ծանր վիճակը ոչ միան տնակային պայմաններից է, այլ մտածմունքից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29