Լրահոս
Օրվա լրահոսը

Աղջիկ փախցնելու գործով  7 տարի անց դատում են

Փետրվար 27,2016 22:18

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ,1979թ. ծնված Կարեն  Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. մայիսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում  նախապես հանցավոր համաձայնության գալով համագյուղացիներ Իշխան  Հովհաննիսյանի, Դավիթ Պողոսյանի, Շահեն Հովհաննիսյանի հետ, վերջինիս անձնական օգտագործման «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից ամուսնության  նպատակով,  բռնության գործադրմամբ առեւանգել եւ Երեւան քաղաք են տարել 1989թ. ծնված համագյուղացի աղջկան: Ըստ  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ այդտեղ  նույն գիշերը, բարեկամի տանը աղջկա կամքին հակառակ  Իշխան  Հովհաննիսյանը  սեռական հարաբերություն է  ունեցել նրա հետ:

Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով(«Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է  4-8 տարի ազատազրկում: Կ.  Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այդ  քրեական գործով դատավարությունն ընթանում  է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Առեւանգել ա Կարենը, բռնաբարել ա Իշխանը, մեղադրվում ա Կարենը: Բա Շահենն ու Դավիթը՞:

  2. Մոսես says:

    Բա գոնե մի բան ասվեր, այ Ոսկան ջան, թե ինչու՜ հիմա, իսկ այդ 7 տարվա ընթացքում ի՜նչ է կատարվել:

  3. Անցորդ says:

    Բայց ըտենց էլ չհասկացանք, Իշխանին ոչ մի բան չի հասնում, իսկ Կարենին մեղադրանք ա՞ ներկայացվում: Վրիպակ ա՞, թե ինչ խուճուճ պատմաություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29