Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը  Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական  ներկայությունը Հայաստանում պահելով»

Փետրվար 28,2016 17:40

Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը «ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը» ամենամյա զեկույցի ժամանակ մեղադրել է Ռուսաստանին՝ ապակայունացնում է իրավիճակը  Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական  ներկայությունը Հայաստանում պահելով, ինչպես նաեւ՝ մանիպուլյացիայի միջոցով՝ կոնֆլիկտի երկու կողմերին պահելով իր ազդեցության տակ:

Նա հայտարարել է. « Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, Ռուսաստանը համարվում է Մինսկի խմբի գործընթացի մաս՝ ստեղծված ԼՂՀ խնդիրը կարգավորելու համար: Չնայած դրան՝ Մոսկվան փաստացի մեծացրել է անկայունությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական  ներկայությունը Հայաստանում պահելով: Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանին բռնությունները ավելի են թեժացել վերջին երկու տարիներ ընթացքում ՝ սկսած 2015-ից, որը  խնդրում դարձել է մահաբեր տարի  հրադադարի կնքման պահից՝ 1994-ից հետո:

Բարդ Ղարաբաղյան խնդիրը, հնարավոր է, ամենալուրջ խոչընդոտն է ամբողջ Եվրոպայից Կովկաս տարածվող խաղաղության եւ անվտանգության համար: Ռուսաստանը այս խնդիրները ստեղծում է մանիպուլյացիայի ճանապարհով՝ օգնելով խնդրի մասնակիցներին, որպեսզի պահպանի իր ազդեցությունը տուժած շրջաններում: Ինչպես  Սովետական միությունը իշխում էր Վարշավայի պայմանագրի ազգերի վրա, այնպես էլ Ռուսաստանը, ստիպում է, մանիպուլացնում եւ հարձակվում է իր մոտ հարեւանների վրա՝ այդպես խախտելով առանձին հանրապետությունների ինքնավարությունը, ռուսական իշխանությունների հետ նրանց համաձայնությունը եւ միջազգային նորմերը»:

Հայտարարությունն ամբողջությամբ  անգլերեն կարող եք կարդալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29