Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարին հանգանակության գումարից հրաժարվել է

Փետրվար 28,2016 19:20

Այսօր «Ազատության» հրապարակում ժամը 15:00-ից կատարվում էր դրամահավաք: Ըստ «Վարդգես Գասպարիի դրամահավաք» նախաձեռնության անդամ Անի Կաղինյանի՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վերջում է իմացել դրամահավաքի մասին. «Սա մեր մտահղացումն Է, քանի որ Գասպարիին ապօրինի կալանավորեցին, իսկ ընտանիքի միակ աշխատողը ինքն է, որոշեցինք այս կերպ աջակցել նրա ընտանիքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անի Կաղինյանը՝ ավելացնելով, որ Գասպարին կալանքից ազատվելուց հետո, իմանալով այս նախաձեռնության մասին, գրել էր, որ ինձնից ավելի կարիքավոր մարդիկ կան եւ որ ավելի լավ է իրենց օգնենք. «Այստեղ էլ Գասպարին ապացուցեց, որ  ինքը ավելի մեծատառով մարդ է, քան շատերը մտածում էին»,-ասաց նախաձեռնության անդամը՝ նշելով, որ քանի որ կազմակերպել են դրամահավաքը, հավաքված գումարը կհանձնեն Գասպարիին եւ թող նա որոշի՝ ինչպես տնօրինել այն:

dramahavaq

Երեք ժամյա հանգանակության արդյունքը ըստ ցուցակի կազմում էր 84 հազար դրամ եւ 50 եվրո. «Սփյուռքից նույնպես արձագանքներ եղան, արդեն 200 դոլար փոխանցել են: Ես գտնում եմ, որ այսպիսի նախաձեռնություններ պետք է շատ լինեն, ուղղակի շատերի մոտ նաեւ վստահության խնդիր կա: Մեր նախաձեռնության անունից կարող եմ ասել, որ մինչեւ վերջին լուման հասնելու է իր նպատակին»,-ասաց Անի Կաղինյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29