Լրահոս
Օրվա լրահոսը

Համազգային խայտառակությունն ու Գյումրու փողոցներում գումար հավաքող երիտասարդները (Տեսանյութ)

Փետրվար 28,2016 21:35

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը երեկ մասնակցում էր Գյումրու «Ֆանտաններ» թաղամասի տնակներից մեկի բակում աշխարհահռչակ ջազմեն Տիգրան Համասյանի բարեգործական համերգին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես ուրախ եմ մեր աշխարհահռչակ գյումրեցու համար, ուրախ եմ այս երիտասարդների համար, որոնք ոչ ստանդարտ մտածողություն ունեն, կաղապարված մտածողություն չունեն, ազատ մտածում են, ազատ գործում են եւ այդ ազատ  գործելու սահմաններում ուզում են ինչ-որ լավ բան անել: Կարող է եւ պետք չգալ այս ամենը, բայց Տիգրան Համասյանն ինչ-որ մի ձեւով օգտակար լինելու համար է անում: Եվ ես ուրախ եմ, որ այսպիսի երիտասարդություն է հասունանում ու այսպիսի երիտասարդներ ունենք»:

Մեր հարցին՝ արդյոք երիտասարդները չե՞ն նախաձեռնել մի գործ, որը պարտավոր էին անել իշխանությունները, Սրբազանն ասաց. «Գիտեք, երբ որ մենք իշխանության մեջ չենք, իշխանությանը քննադատելը հեշտ է: Մենք էլ կարող ենք ասել՝ այ, հնարավոր էր ամեն ինչ անել, եւ ես էլ եմ կարծում, որ այո՛, հնարավոր էր անել, բայց չեղավ, հիմա միայն իշխանության ուսին չպետք է թողնել ամեն ինչ, հասարակությունն էլ պետք է շարժվի: Քանիցս ասել եմ՝ սա համազգային խայտառակություն է, համազգային ամոթ, իսկ համազգայինը դա իշխանություն չի նշանակում, չէ՞, դա նշանակում է համազգային, այսինքն` Հայաստան ու Սփյուռք, իշխանություն եւ ոչ իշխանություն, իշխանություն եւ ընդդիմություն, վերին խավ, ներքին խավ, բոլորս մեղավոր ենք այս համազգային խայտառակության համար, մենք էլ ենք մեղավոր»:

Նկատենք, որ այսօր Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում գյումրեցի մի խումբ երիտասարդներ սկսել են նվագել ու գումար հավաքել  լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ 13 անօթեւան ընտանիքների բնակարաններ գնելու ծրագիրն իրողություն դարձնելու համար:  Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն է  Ռիժկովի ճեմափողոցում նրանց այսօր պատահաբար հանդիպել ու լուսանկարել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Մկրտիչ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Sona says:

    Համաձայն եմ, որ վերևից ներքև մեղավոր են: Որովհետև, երբ տեսնում ես, թե ինչպես է ԱՄՆ-ի քաղաքացուհին, որը 3 հատ բնակարան ունի Երևանում, 4հատ Գյումրիում և մի քանի հատ ԱՄՆ-ում, որդու մահից 1 շաբաթ հետո դիմում է գրում Մուշ թ. 1 սենյականոց բնակարանը իրեն հատկացնելու համար, հաշվի չառնելով, որ հանգուցյալը կին ունի, երեխա ունի և այդ բնակարանը ստացել է հանգուցյալը և չի հասցրել սեփականաշնորհել: 6 ամիս հետո նորից վերադառնալով ԱՄՆ-ից ընդամենը 5 օրվա ընթացքում կարողանում է սեփականաշնորհել իր անունով, այն դեպքում, երբ մեր քաղաքացին ամիսներ շարունակ պետք է չարչարվի, որ իր իսկ բնակարանը սեփականաշնորհի! Թող Քաղաքաշինության, Արդարադատության, նախարարու-թյունները, ազգային Ժողովը /իրար են ուտում/ և վերջապես Կառավարությունը մի քիչ ուշադրու-թյուն դարձնեն իրենց որոշ չինովնիկների վրա, որոնք աթոռ են գրավել միայն վերը նշված անձանց օգնելով գումարներ շորթելու համար: Իհարկե, թող փտի խեղճ գյումրեցին դոմիկներում, իսկ ամնուհին թող իր կոլեկցիան համալրի !!!!!!!!!!!!!!!!!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29