Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդությունները կարելի է կանխել

Փետրվար 29,2016 11:53

Ոչ վարակիչ հիվանդությունները Հայաստանում զանգվածային տարածում ունեն և բնակչության մահացության պատճառների կառուցվածքում դրանք կազմում են մոտ 90%. արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` երկրորդ տեղում են չարորակ նորագոյացությունները, այնուհետև մարսողական օրգանների հիվանդությունները և շաքարային դիաբետը:

Նշված հիվանդությունների զարգացման պատճառ են վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի չարաշահումը, ծխախոտի օգտագործումը, անառողջ սնուցումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը: Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ միասին բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Ոչ վարակիչ հիվանդությունները հնարավոր է կանխել` վարելով առողջ ապրելակերպ: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարություն հորդորում է.

Խուսափե΄ք ավելորդ քաշից

•             նվազեցրեք հատկապես բարձր կալորիականությամբ սննդամթերքի ընդունումը

•             ճարպոտ միսը փոխարինեք թռչնամսով և ձկնամթերքով

•             ընդունեք մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ 400գ օրական

Նվազեցրեք շաքարի, շաքար պարունակող սննդամթերքի օգտագործումը

• շաքարի և շաքարավազի փոխարեն օգտագործե՛ք թարմ մրգեր (գերազանցապես` խնձոր, նարինջ, կարմիր հաղարջ)

• օգտագործեք կոշտ բջջանքով հարուստ բանջարեղենային սնունդ (գերազանցապես` թարմ և թթվեցրած կաղամբ, հազար, սպանախ, վարունգ, լոլիկ, դդում, դդմիկ, սմբուկ և այլն), օրը 5-6 անգամ ՝ փոքր չափաբաժիններով (500գ)

• քաղցր գազավորված ըմպելիքի փոխարեն օգտագործեք ջուր կամ հանքային ջրեր

• աստիճանաբար կրճատեք նաև թեյի և սուրճի մեջ ավելացվող շաքարավազի                քանակությունը` անցնելով անշաքար թեյի և սուրճի

•             հրաժարվե՛ք քաղցրեղենից` կոնֆետներից, թխվածքից, պաղպաղակից և բոլոր տեսակի անուշեղենից:

Վարե΄ք ֆիզիկական ակտիվ կենսակերպ

•             Եթե օրվա ընթացքում դժվարանում եք ֆիզիկական վարժություններին տրամադրել 30 րոպե անընդմեջ, ապա տրամադրեք դրանց 15-ական րոպե` օրը երկու անգամ, կամ 10-ական՝ օրը երեք անգամ: Խրախուսվում են շաբաթական 150 րոպե միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական վարժությունները (արագ քայլք, հեծանիվ կամ ռիթմիկ կրկնվող վարժություններ)

Մի΄ ծխեք

Մի΄ չարաշահեք ոգելից խմիչքի օգտագործումը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29