Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանի պատասխանը Արմեն Ռուստամյանին

Փետրվար 29,2016 12:50

«Ափսոսանք կարելի է հայտնել, որ կոալիցիոն պայմանագիր ստորագրելը նաեւ ենթադրում է անվերապահորեն պաշտպանել գործող եւ նախորդ իշխանությունների բոլոր ոտնձգությունները` մարդու իրավունքների հանդեպ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, քաղաքական հայացքների համար մի քանի անգամ, այդ թվում նաեւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ազատազրկված Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:

Վերջինս, ուրբաթ օրը, խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել էր, որ 1990-ականների սկզբին կալանավորված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալներ էին, դրանից հետո ՀՀ-ում քաղբանտարկյալ չեն եղել:

«Պարոն Ռուստամյանն այդ ժամանակ եղել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում, եւ ակտիվորեն մասնակցել է ԵԽԽՎ-ի կողմից 1609, 1620 բանաձեւերի ընդունմանը, որոնցում միանշանակորեն պնդվում է, որ Հայաստանում, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո մարդիկ ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ավելին, հետագայում զեկուցողները բանաձեւ են ընդունել, որում հստակ ասվում է` ԵԽԽՎ-ն գտնում է, որ 225 եւ 300 հոդվածներով մեղադրանք առաջադրվածները եւ նրանք, ում մեղադրանք է առաջադրվել միայն ոստիկանության ցուցմունքի եւ վկայության հիման վրա, համարվում են քաղբանտարկյալ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը` հիշեցնելով նաեւ Ագոյի խմբի հայտարարությունների, Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցների, միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների մասին եւ այլն, որոնցում հստակ նշվել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Նշյալ բանաձեւերում, հիշեցնենք, մասնավորաբար ասված է. «2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ընդդիմության կողմնակիցների կալանավորումը և նրանց նկատմամբ մեղադրական դատավճիռների արձակումը վիճահարույց հանգամանք կլինի, որը կշարունակի լարվածություն առաջացնել ընդդիմության և իշխանությունների միջև հարաբերություններում», կամ «Ընդունելի չի կարող լինել այն դատավճիռը, որը հիմնված է բացառապես մեկ ոստիկանական ցուցմունքի վրա` առանց լրացուցիչ հիմնավորող ապացույցների»։ Նման ավելի քան 30 դատավճիռ է հրապարակվել:

Հիշեցնենք, որ 1990-ականներին ձերբակալված ՀՅԴ գործիչները մեղադրվում էին ահաբեկչություն կազմակերպելու մեջ, հայտնի «Դրո»-ի եւ «31»-ի գործերով: 1998-ին նրանք ազատ արձակվեցին բանտից`քաղաքական իրադրության փոփոխության պատճառով: Այդ գործերով արդարացման վճիռներ չեն կայացվել:

Դաշնակցական գործիչների հետ նույն ժամանակ և նույն մեղադրանքներով կալանավորված և դատապարտված Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը մինչ օրս բանտում են: Հետաքրքիր է, Արմեն Ռուստամյանը նրանց դասո՞ւմ է քաղբանտարկյալների շարքին, թե`ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ամբողջ բանավէճը… ծուռ է, ըստ սովորութեան:

    Մէկդի դնելով «քաղբանտարկյալ» յորջորջման սահմանումի հարցը,
    եթէ լուրջ պիտի խօսինք,
    այս է բուն խնդիրը՝
    Հայաստանի ազգային անվտանգութեան տեսանկիւնից, կ’արդարանա՞ն կամ ոչ, կարգ մը օրինական ձերբակալութիւններ եւ դատական վճիռներ որոնք, տեսականօրէն եւ սկզբունքային գետնի վրայ՝ վիճելի են, եւ նուազագոյնը ու ամէն դէպքում՝ չափազանցուած ու ծայրահեղ են:

    Իսկ 1990-ական թուականներու խնդրոյ առարկայ դէպքերու վերաբերեալ՝ յարգելի լրագրողի պարզաբանումները ծիծաղելիօրէն անբաւարար են, եւ կրնան միայն շփոթ առաջացնել այն ընթերցողին մօտ որ – յատկապէս տարիքի բերումով -, տեղեակ չէ թէ ինչ պատահեցաւ այդ մութ օրերին: Այդ ուղղութեամբ, կատարենք գոնէ հետեւեալ երկու լուսաբանութիւնները՝

    . այդ թուականներուն Հայաստանի կառավարութեան կողմէ քաղաքա-օրինական կոպիտ, անուղղամիտ եւ աննախընթաց հետապնդումները վստահաբար չէին սահմանափակուած «Դրոյ»ի եւ նոյնանման հարցերով: Մինչեւ Սփիւռքի մէջ, օտար երկիրներու մէջ, դեսպանատուների միջոցաւ տեղի ունեցաւ այդ կատաղի յարձակումը՝ ամբողջ կուսակցութեան մը դէմ: Կուսակցութիւնը ինքնին, լիովին անօրէն հռչակվեցաւ, եւ ոչ միայն անոր մի քանի անդամները, որոնց կը վերագրուէր յատուկ ոճիրներ:

    . տակաւին ճաղերու ետեւ գտնվող անձերու պարագային, խնդիրը այն է թէ, ի տարբերութիւն նոյն բանտարկեալներու խումբի միւս անդամներուն, անոնք դատական ծանր վճիռներ ստացած են. Հետեւաբար, ջանանք պատկերացնել թէ ի՞նչ ձեւով կարելի է հիմա զանոնք դուրս հանել բանտից… Թեկուզ, որեւէ տեսանկիւնից, գոնէ մարդկայնօրէն, հարկաւոր է որ պաշտպանութիւն ստանան նաեւ անոնք, մինչ երեւի «մոռցուած» են…

    Ի դէպ, Պարոն Արզումանյանի վերեւի նախնական դիտողութիւնը սխալ չէ. ճիշդ է, եւ տեղին է: Միայն թէ, ըստ սովորութեան, այն աստիճան անուղղամիտ եւ միակողմանի է, որ կը դառնայ աննշան: Արդարեւ, ինք ալ երբեւիցէ նուազագոյն չափով չէ դատապարտած «նախորդ իշխանության ոտնձգությունները»: Այն նախորդ իշխանութեան՝ որու մաս կը կազմէր ինք, անշուշտ – սակայն այս ալ, քանի՞ հոգի յիշում է այսօր… – :

    Թող գոնէ ուրիշ, երիտասարդ անձերու ըսել տան այսպիսի բաներ… Այդ ժամանակներու քաղաքական դերակատարներու հաւատալիութիւնը ( credibility) զերոյից ել վար է, շատոնց:

    • Հ.Շ. says:

      Իսկ լաւ կը լինի նաեւ որ լրագրողները, այսպիսի լուրջ նիւթերու պարագային, մի քիչ աւելի աշխատին, խորացնեն նիւթի վերաբերեալ իրենց իսկ հասկացողութիւնը, եւ ապա միայն բացատրութիւններ տան հանրութեան: Նոյնիսկ եթէ, հասկնալի է, բաւարարաչափ վճարում չեն ստանար, նուազագոյնից աւելի ճիգ թափելու համար – ինչ որ ընդհանուր եւ լայնատարած վիճակ է Հայաստանում, ափսոս – :

  2. Hayk says:

    Сегодня 1-е марта! Бандерлоги вперееееед! Скоро начнется представление! роли раздали, тексты выучили, провокации подготовили! Алик , может сегодня повезет и опять станешь “политзаключенным”??))))) Может это повысит твой нулевой рейтинг? А что? А вдруг?))))))))))))) Хотя , нет, не думаю, вас уже ничто и никто не поможет))))) Ни посол, ни радиостанция, никто! ))))

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29