Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 000 փախստականների

Փետրվար 29,2016 15:58

Փետրվարի 29-ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ հանձնակատար Ալ Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի նախաձեռնողական, հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ` ընդգծելով, որ այսօր միջազգային հանրությունն առավել վճռական է տրամադրված մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում։

Այս առումով նախարար Նալբանդյանը շեշտեց. «որպես 20-դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավորված ենք զգում քայլեր ձեռնարկել մարդկության դեմ նոր հանցագործությունները բացառելու գործում միջազգային հանրության ջանքերի միավորման ուղղությամբ»։

Հանդիպմանը քննարկվեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքով մարդու իրավունքներին, փոքրամասնություններին առնչվող խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս առումով նշվեց, որ Հայաստանը ապաստան է տվել Սիրիայից ժամանած շուրջ 20 000 փախստականների։

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի և մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել։

Զրուցակցի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29