Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստված տա, մեր բոլոր պատգամավորներն օգտագործեն ճիշտ բառապաշար». Թեւան Պողոսյանը՝ Շուշան Պետրոսյանի մասին

Փետրվար 29,2016 16:14

«Միջանձնային խոսակցությունը ճիշտ չի էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել: Կողմերն իրար հանդեպ խնդիրներ չունեն: Երբ մարդն ասում է՝ խնդիր չունեմ Շուշան Պետրոսյանի հանդեպ, որ հարգում է նրան՝ որպես հայտնի երգչուհի եւ հասկանում է Շուշան Պետրոսյանի էմոցիոնալ դաշտի այն խնդիրը, որտեղ բոլորս գիտենք՝ ինչպես է վերաբերվում բանակին: Ասում է՝ ինքը գիտակցում է, ինչու է Շուշանն այդ տեսակ պահում եւ խնդիր չունի: Դա պետք է անպայման հաշվի առնես»,- այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանն այսպես բացատրեց, թե ինչու է ինքը կողմ քվեարկել, որ Շուշան Պետրոսյանի գործը կարճվի:

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատիրոջն ասել էր՝ «լակոտ, աչքերդ կհանեմ», երբ վերջինս քննադատել էր ՊՆ-ին ու իշխանություններին:

Ըստ Թեւան Պողոսյանի, Շուշան Պետրոսյանի խոսքերը սպառնալիք չի կարելի դիտել. «ԱԺ-ում ունենք պատգամավորներ, որ նույնիսկ նրա ասածի կեսն էլ ասեին՝ բավարար էր դա դիմել ոստիկանություն, ու ասել՝ պաշտպանեք անվտանգությունը: Բայց Շուշան Պետրոսյանի պարագայում դա լուրջ չի ընկալվելու»:

Թեւան Պողոսյանն ասաց, որ պատգամավորներին կոչով պետք է դիմել, որ հաշվի առնելով այս օրինակը՝ հանրային տարածքում, այդ թվում՝ սոցցանցերում զուսպ բառապաշար օգտագործեն. «Այդ կոչը, հուսով եմ, կլսեն իմ բոլոր գործընկերները»:

Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի «կբռնաբարեմ» արտահայտությունը դիտվել էր խախտում, ուստի համեմատությանը՝ ինչո՞ւ Շուշան Պետրոսյանի «լակոտ, աչքերդ կհանեմ» ասածը խախտում չէ, իսկ «կբռնաբարեմը» խախտում է՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ գրականության մեջ էլ հաճախ հանդիպում ենք այդպիսի արտահայտությունների, դարձվածքների՝ աչքերդ կհանեմ՝ որպես սաստելու ձեւ, բայց «կբռնաբարեմ» չեն հանդիպում:

Մեր հարցին՝ հանձնաժողովի անդամները, երբ Շուշան Պետրոսյանի դեպքը աղմուկ բարձրացրեց, ասում էին՝ անթույլատրելի է պատգամավորի նման վարքը, ի՞նչ պատահեց, որ կողմ քվեարկեցին ու կարճեցին գործը՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովի անդամները դրա համար պետք է զերծ մնան ընկալումներից, միանգամից գնահատականներ տան: Երբ գործը քննում ես, մանրամասները հասկանում ես, այլ ընկալում է ձեւավորվում: Աստված տա, մեր բոլոր պատգամավորներն օգտագործեն ճիշտ բառապաշար: Այդ դասը, վստահ եմ, բոլորը քաղել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29