Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մենք, իրականում, փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից»

Փետրվար 29,2016 16:43

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում հնարավոր չէ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը»,- փետրվարի 29-ին ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ հարց է առաջանում՝ իրականում, իսկապես այս իշխանությունից ազատվելու միակ հնարավորությունները ահաբեկչությո՞ւնն է, թե՞ այնուամենայնիվ, ինչ-որ բան հնարավոր է անել, որ հարցը լուծվի, ոչ թե զենքով, այլ քվեաթերթիկով. «Մենք, իրականում, փորձում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից, որովհետեւ երբ որ ժողովրդի առաջ փակում են կամարտահայտման հնարավորությունները, նրանք իրենք են հրավիրում՝ այլ ելք շատերի համար չթողնելով: Ահա, համարենք, որ այդ կարեւոր խնդրի լուծմանն ենք մենք այսօր նվիրում մեր ժամանակը: Իշխանությունների կեցվածքը շատ զարմանալի է, չեն եկել այսօր քննարկման, ավելին՝ իրենք ունեն նախագիծը, բայց չեն եկել քննարկման, իրենք այդ նախագիծը ուղարկել են Վենետիկի հանձնաժողով: Գիտե՞ք սա ինչի համար է արվում, շատ պարզ բան է, եթե լիներ ազնիվ իշխանություն, բարի նպատակներով իշխանություն, առաջինը կբանակցեր իր սեփական հասարակության հետ, ընդդիմության հետ, կփորձեր գալ նախնական նախագծի, նոր ուղարկեր Վենետիկի հանձնաժողով՝ նրանց տեսակետը ստանալու: Ինչո՞ւ են հակառակն անում, շատ պարզ պատճառով՝ նրանք ուզում են իրենց բանակցային դիրքերը, թիկունքը ամրապնդել, ստանալ իրենց նախագծի համար ինչ-որ դաբրոներ, որից հետո այլեւս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն ընդդիմությանը կամ հասարակությանը: Սա իրենց տակտիկան է, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք անազնիվ են, նրանք խարդախ են, նրանց մտքում է նորից ընտրությունների կեղծումը»:

zurabyan

Լեւոն Զուրաբյանը համարում է, որ ընդդիմությունը պետք է միասնական երեք-չորս առաջարկություններով հանդես գա. «Որովհետեւ եթե երեք-չորս պահանջ ներկայացվի իշխանությանը, որը կդիտարկվի որպես կոնսոլիդացված պահանջ հասարակության եւ ընդդիմության կողմից, վստահ եղեք, որ ամբողջ միջազգային հանրությունը կանգնելու է այդ պահանջների թիկունքին, եւ շանս է առաջանալու, որ իշխանությունը ստիպված է լինելու կատարել ետքայլ: Դրա համար շատ կարեւոր է, որ բերենք այն առաջարկները, եւ դարձնենք միասնական, առանց որի ազատ եւ անկախ ընտրություններ անցկացնելու ոչ մի լուրջ երաշխիք չի լինելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29