Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայանը քննադատում էր Շուշան Պետրոսյանին, բայց հանձնաժողովում կողմ է քվեարկել

Փետրվար 29,2016 19:12

«Ես ընդհանրապես չեմ ողջունում լրագրողների կամ քաղաքացիների նկատմամբ նման արտահայտություններ անելը: Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն քաղաքական գործչի, պատգամավորի բառապաշարում»,- սրանից մեկ ամիս առաջ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտության հետ կապված այսպիսի գնահատական էր տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Նա ասել էր, որ ինքն էլ է սոցցանցերում բավականին շատ քննադատություններ լսում իր հասցեին, բայց երբեւիցե իրեն թույլ չի տա նման ոճով պատասխանել քաղաքացուն: Վահան Բաբայանի խոսքերով՝ էթիկայի հանձնաժողովը պետք է ունենար պատժելու գործառույթ. «Պատգամավորները չպետք է ասեն՝ հա ինչ անենք, էթիկայի հանձնաժողովն ինչ պետք է անի, որ: Բայց հիմա, եթե որեւէ պատգամավոր օրենք է խախտելու, արձանագրվելու է միանշանակ»:

Սակայն այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում Շուշան Պետրոսյանի գործը կարճվել է ու դրան կողմ է քվեարկել նաեւ Վահան Բաբայանը:

Երբ պարոն Բաբայանին հիշեցրինք, թե ինչքան կոշտ էր արտահայտվել այդ դեպքի մասին ու ինչպես է քվեարկում՝ նա պատասխանեց. «Դուք մեր հայտարարության տեքստը նայեք, թե մենք ինչին ենք կողմ քվեարկել, պարզ կլինի: Անկախ նրանից, թե մենք պատգամավորի հետ կապված ինչ ենք ասել, ինչ հայտարարություններ ենք արել, ես գտնում եմ, որ պատգամավորները պետք է կոռեկտ արտահայտվեն, բայց տվյալ գործի վերաբերյալ դուք պետք է ուշադրություն դարձնեք, որ այն անձը, ում նկատմամբ հնչել են այդ խոսքերը, էթիկայի հանձնաժողով որեւէ բողոք չի ներկայացրել, ընդհակառակը, ասել է, որ ինքը որեւէ խնդիր չի տեսնում: Մենք լսել ենք Շուշան Պետրոսյանի պարզաբանումը, եւ ամենակարեւորը՝ մենք նայել ենք Կանոնակարգ օրենքի համապատասխանելիությունը տվյալ հարցին: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան այն կետի շուրջ որ դիմել է՝ այդ կետի շուրջ չկա որեւէ հիմք այդ գործը շարունակելու: Եթե կլինի այլ դիմում՝ կքննարկենք այլ մասով»:

Վահան Բաբայանը չհամաձայնեց, որ ինքը բավականին կոշտ էր արտահայտվել Շուշան Պետրոսյանի արտահայտության վերաբերյալ՝ լինելով էթիկայի հանձնաժողովի նախագահը եւ հիմա էլ գործը կարճում են. «Ես կոշտ չեմ արտահայտվել: Ասել եմ, որ պատգամավորները պետք է լինեն էմոցիաները զսպած եւ հետեւեն իրենց բառապաշարին, ընդամենը դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29