Լևոն Յոլյանը նշանակվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Լևոն Յոլյանը նշանակվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Լ. ՅՈԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «բ» կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Լ. ՅՈԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Լևոն ՅՈԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Լևոն Յոլյանը ծնվել է 1959 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանում: 1980թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1980-

1982թթ.–ին ծառայել է Խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան` հեռակա ուսուցմամբ:
Աշխատել է Սովետաշենի տրիկոտաժի արտադրական միավորումում` որպես տնտեսագետ:

1982-1984թթ.-ին Հայաստանի կոմերիտմիության կենտկոմի հրահանգիչ,

1984-1986թթ.-ին կոմերիտմիության Աբովյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար,

1985թ. ընտրվել է Աբովյանի շրջանային խորհրդի պատգամավոր,

1986-1990թթ.-ին Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի քարտուղար,

1990-1993թթ.-ին Հայաստանի Երիտասարդական միության նախագահ,

1986-1992թթ.-ին եղել է Լուսավորության նախարարության կոլեգիայի, Բարձրագույն կրթության և գիտության նախարարության կոլեգիայի անդամ,

1990-1992թթ.-ին Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության (ՀամԼԿԵՄ) բյուրոյի անդամ,

1996-2000թթ.-ին Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի (ՀԱՄԽ) նախագահության անդամ,

1993-1998թթ.-ին «LLG» ՓԲԸ-ի նախագահ,

1998-2000թթ. ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ,

2000-2007թթ.-ին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

2007թ.-ի նոյեմբերին նշանակվել է ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ:

2013թ.-ի դեկտեմբերի 13-ին վերանշանակվել է ՎՊ նախագահի տեղակալի պաշտոնում:

2008թ.-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2004թ.-ից մինչ օրս Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալն է: Ունի շախմատի գծով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք դուստր, չորս թոռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vincom says:

    Պառզ է:
    ա. Հին կոմսոմոլի կադրերից է
    բ. բռակադել «երեք ախչիկ» շուտկա.
    գ. Հայաստանում պրոֆեսիոնալ էներգետիկ չկա

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք