«Մարտի մեկը սպանեց լիբերալ ուժին». (Տեսանյութ)

«Մարտի մեկը սպանեց լիբերալ ուժին». (Տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուների կողմից «Մարտի 1-ը» հիշատակի օր անվանելն այնքան էլ տեղին չէ: Այսօր այսպիսի կարծիք հնչեց «Կոմունա» սոցիալ-մշակութային պլատֆորմի եւ «Անկախ լրագրողների ցանց»-ի (Epress.am) կազմակերպած քննարկման ժամանակ: Միջոցառման թեման էր՝  ի՞նչ տեղի ունեցավ 8 տարի առաջ մարտի 1-ին, ի՞նչ տեղի չունեցավ եւ ի՞նչ կարող էր տեղի ունենալ,  արդյոք կկրկնվի նոր «Մարտի 1»:

marti-mek

Ի պատասխան, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանն ասաց, որ «Մարտի մեկ ասելով հասկանում ենք, որ եղան զոհեր, որոնց հիշատակը պետք է սգալ»:

Նրա համոզմամբ, ութ տարի առաջ մարտի 1-ին  եղավ ռազմական հեղաշրջում, այսինքն՝ հակառակ ՀՀ Սահմանադրության պահանջին, որով արգելվում է բանակը հանել ժողովրդի դեմ, իշխանությունները  «ժողովրդին ջարդելով եկան իշխանության»:

Մանրամասները՝ տեսանյութում

Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանի համար մարտի մեկը պետության հիմքում դրված ական է. «Մարտի մեկին խաղաղ ժողովուրդը նստած էին եւ պետությունը զենք հանեց ժողովրդի վրա»:  Տիկին Պետրոսյանը, սակայն մարտի մեկին խանութների վրա հարձակվելն ու ջարդուփշուր անելը նորմալ չի համարում, քանի որ այդ խանութների տերերը գործարարներ են եւ ժողովրդի մի մասնիկը:

Մարինե Պետրոսյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համոզմամբ, «Մարտի 1-ը» եղավ այն պատճառով, որ ոտքի ելած ուժերի շարժումն ուներ լիբերալ գաղափարներ. «Կար իդեալիզմ, որի մեջ մարդու իրավունքների գաղափարախոսության մասին էր, այս պահին այդպիսի ուժ, ցավոք, չկա: Մարտի մեկը սպանեց լիբերալ ուժին:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր շրջապատը որոշեցին ընդունել լիբերալ խաղի կանոնները, խոսում էին մարդու իրավունքների, քաղբանտարկյալների մասին, մարտի մեկը միայն իշխանափոխություն չէր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք