Լրահոս
Օրվա լրահոսը

Մոգերինին՝ ԼՂ հակամարտության մասին. «Կոչ ենք անում ինտենսիվացնել բարձր մակարդակի երկխոսությունները»

Մարտ 01,2016 21:40

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծումը Եվրոպական միության առաջնահերթություններից է: Ստատուս քվոն անընդունելի է մեզ համար: Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ պետք է լուծվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նա ասաց, որ Եվրոպական միությունը սատարում է հակամարտությունը լուծելու ուղղությամբ, Մադրիդյան երեք սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներդրած ջանքերին. «Կոչ ենք անում ինտենսիվացնել բարձր մակարդակի երկխոսությունները»:

Մոգերինին կոչ արեց վերջ տալ շփման գծում իրավիճակի սրման փորձերին, առճակատման հռետորաբանությանը եւ հավատարիմ մնալ խաղաղ բանակցային գործընթացին. «Եվրոպական միությունը սատարում է միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ համանախագահների առաջարկը: Մենք կշարունակենք ավելացնել ՄԽ համանախագահներին ցուցաբերվող աջակցությունը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031