Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը Դիլիջանի ավագանիում իր «ներկայացուցիչն» ունի՞

Մարտ 02,2016 22:22

Փետրվարի 14-ին Դիլիջան քաղաքում կայացան խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Ընտրություններից առաջ  խոսակցություններ էին տարածվել, որ հայտնի գործարար, Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ առաջադրվելու է քաղաքապետի երիտասարդ թեկնածու, ով ծագումով լինելով դիլիջանցի,աշխատել է Երեւանում:

Դիլիջանից ստացված տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանը քաղաքապետի սեփական թեկնածուով հանդես գալու համար Դիլիջանում մի քանի ազդեցիկ անձանց հետ հանդիպելով՝ համոզվել է,որ թեկնածուն գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ մրցակցելու շանս չունի: Այդ պատճառով նրա նախաձեռնությամբ  քաղաքապետի թեկնածու չի առաջադրվել:

Մեր տվյալներով՝ Ռուբեն Վարդանյանը 15 հոգուց բաղկացած Դիլիջանի նորընտիր ավագանու կազմում ունի իր «ներկայացուցիչը»: Դա Դիլիջան քաղաքում գրանցված,1984թ, ծնված Սուրեն Մելիքյանն է: Փետրվարի 14-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Սուրեն Մելիքյանն ավագանու 32 թեկնածուներից ամենաշատ քվեն է ստացել՝ 814: Անկուսակցական, բարձրագույն կրթությամբ Ս. Մելիքյանը «ՌԴ ՄՍԱ» ՍՊԸ գլխավոր տնօրենն է:

Մեր տեղեկություններով՝ այդ ընկերությունը զբաղվում է Դիլիջանի միջազգային դպրոցին սննդի մատակարարման, դպրոցի անվտանգության պահպանման, դպրոցի տարածքի մաքրության խնդիրներով: Ս. Մելիքյանը Դիլիջանում Սուրեն Իվանիչ անունով հայտնի անձնավորության թոռն է, աշխատել է Երեւանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031