Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Եգորյան. «Դատարանը հայտնվել է փակուղում»

Մարտ 03,2016 13:13

«Մարտի 3-ին ժամը 14:00-ին Գասպարի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն է: Այս պայմաններում շատ տարօրինակ է դատավորի որոշումը»,- մարտի 3-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Գասպարիի գործով նիստից հետո ասաց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ դատարանը չի կարող ինքն իր որոշումը վերացնել, այդպիսի լիազորություն օրենսգիրքը չի տալիս նրան. «Ակնհայտ է, որ դատարանը հայտնվել է փակուղում, որովհետեւ նախ Վարդգես Գասպարիին բերման է ենթարկել մի քանի անգամ՝ դատական նիստերին մասնակցությունը ապահովելու նպատակով, դրանից հետո խափանման միջոց է ընտրել կալանքը՝ կրկին նշելով դատական նիստերին մասնակցությունն ապահովելու նպատակով է դա անում, իսկ հաջորդ դատական նիստին հեռացրել է դատական նիստերի դահլիճից: Ակնհայտ է, որ դատավորը լավ չի կողմնորոշվում միգուցե, թե ինչ է ցանկանում, ինչ է անհրաժեշտ դատական այս գործընթացի համար, որ միջոցներն են համաչափ եւ պիտանի, եւ արդյունքում ունենում ենք այսպիսի խառնաշփոթ, որից նաեւ դատավորը գլուխ չի հանում: Այդ մասին մենք զգուշացնում էինք նրան, ուղղակի պետք էր ականջալուր լինել»:

Տիգրան Եգորյանը տեղյակ չէ, թե դատարանը Վարդգես Գասպարիին թույլատրել է միայն այս նիստին մասնակցե՞լ, թե՞ դա վերաբերվում է գործով մյուս նիստերին եւս. «Ես խնդրեցի, որպեսզի այդ վերացման մասին պատճառները եւս շարադրվեն ծանուցագրում, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ որոշումներ է կայացրել դատարանը, հասկանանք, թե օրինակ՝ հաջորդ նիստին ինչ գործողություններ ենք ձեռնարկում՝ միգուցե բացարկի հիմքեր ենք լրացնում, միգուցե հաշտվում ենք այս իրավիճակի հետ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031