Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանում, ով իր գործը լավ չկատարի, նորանշանակ մարզպետ Սիմոնյանը կասի` ցտեսություն (Տեսանյութ)

Մարտ 03,2016 16:36

Այսօր կառավարության նիստում Շիրակի նորանշանակ մարզպետ նշանակված  Հովսեփ Սիմոնյանը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ մարզում կառուցված շատ բնակարաններ դեռեւս բնակեցված չեն. «Մարդիկ ստացել են, բայց չեն ապրում, պետք է խորանալ, այդ մարդիկ ունեցե՞լ են բնակարան, չեն ունեցել, սրանք բոլորը խնդիրներ են»:

Հարցին, թե ութ ամսից ընտրություններ են, կշարունակի՞ որպես մարզպետ պաշտոնավարել, թե կլինի ութամսյա մարզպետ, Հովսեփ Սիմոնյանն ասաց. «Համագործակցությունն անժամկետ է, ես վստահ եմ, որ 2017 թվականին ավելի լավ է լինելու: Ամենակարեւորը, որ լավ մթնոլորտ է ստեղծված եւ այդ մթնոլորտը փորձում եմ պահել»:

«Կադրային ջարդ» կանի՞, թե՞ չի անի, հարցին էլ՝ պարոն մարզպետն ասաց՝ ոչ. «Ես շատ լավ պատկերացնում եմ, թե մարզպետարանում ինչ ծառայություններ են իրականացվում եւ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող պաշտպանված է օրենքով: Իհարկե, մարդիկ, որոնք կաշխատեն օրենսդրության շրջանակներում, խնդիր չեն ունենա, իսկ նրանք, որոնք ի վիճակի չեն լինի այդ պահանջներին բավարարել, որ պարտավոր են, ցտեսություն կասենք»:

Մանրամասները՝ տեսանյութում


 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031