Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Բոլոր հիմքերը կան, որ 2016-ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Մարտ 03,2016 21:35

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին վերջերս Գերմանիա կատարած իր այցից:

Նա ասաց, որ Գերմանիայից ակնկալիքները դրական են. «Կար 3 նախագիծ՝ Ցեղասպանության դատապարտման, Գերմանիայի Բունդեսթագում բոլորն ընդունեցին, որ եղել է ցեղասպանություն»:

Բունդեսթագի նախագահն ու փոխնախագահը վստահեցրել են, որ ամեն ինչ պետք է անեն, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը. «Բոլոր հիմքերը կան, որ 2016-ին Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031