Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորում գրանցված եւս մի ընկերություն դատի է տվել Սամվել Ալեքսանյանին

Մարտ 03,2016 21:52

Պարզվում է՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը՝ «Ալեքս Գրիգին», դատի է տվել օֆշորում գրանցված միանգամից երկու ընկերություն:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ տեղեկացրել էինք, որ  Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է:

«Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ապրանքանիշը «Ա եւ Գ» ընկերությունն անօրինական ճանապարհով օգտագործում է ու այդ ապրանքային նշանով օղիներ արտադրում: Իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունն էլ իրացնում է այդ օղիները: «Պառլամենտ Դիստրիբյուշնը» պահանջում է չարտադրել ու չիրացնել իրենց ապրանքանիշով օղիներ:

Նույն դատարանում «Ալեքս Գրիգի» եւ «Ա եւ Գ» ընկերության դեմ մեկ այլ գործ էլ է քննվում, այս անգամ «Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդ» ընկերությունն է դատի տվել «Ալեքս Գրիգին» եւ «Ա եւ Գ» ընկերություններին: «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի տեղեկություններով, իրենց դատի տված երկու ընկերությունն էլ օֆշորում գրանցված անհայտ ծագման ընկերություններ են:

«Վլակտոր Թրեյդինգ Լիմիթեդի» ներկայացուցիչները պնդում են, «Զելյոնայա մետկա» օղու շշի ձևավորումը շփոթության աստիճան նման է իրենց արտադրած «Զելյոնայա մարկա» օղու շշին, և պահանջում էին արգելել ընկերությանը շարունակել նման ապրանքանիշով արտադրությունը։

Իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետները ներկայացնող «Ալեքս Գրիգ» ընկերությունից էլ պահանջում են  դադարեցնել այդ օղիների վաճառքը:

Այսօր հայցվոր կողմը, ըստ «Ալեքս Գրիգ» ընկերության փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի հստակեցրել է իր դիրքորոշումն ու պահանջը, եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ ապրիլ:

Պարոն Հովհաննիսյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, որ հարկ չկար դատի տալ ընկերություններին, եթե կարելի էր արտադատական կարգով խնդիրը լուծել: Փաստաբանը դեռ այն համոզմանն է, որ դրսից պատվեր է իրականացվում ընդդեմ գործարար Սամվել Ալեքսանյանի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031