Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէինք էլ ակնկալում, որ հանցագործները կպատժվեն». Վարուժան Ավետիսյան

Մարտ 03,2016 22:33

Ամանորի գիշերը ոստիկանների կողմից բռնությունների ենթարկված ակտիվիստների փաստաբանները կբողոքարկեն ՀՔԾ-ի որոշումը՝ ոստիկանական բռնությունները քննող գործը «հանցակազմի բացակայության հիմքով» կարճելու մասին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Չէինք էլ ակնկալում, որ հանցագործները կպատժվեն: Տեսանյութը հրապարակվել է, համացանցում կա, ու ակնհայտ է, որ ոստիկանները մարդկանց ծեծում են: Փաստաբանը կբողոքարկի այդ որոշումը, իրավական հարթության մեջ համապատասխան քայլեր կձեռնարկվեն, բայց չեմ կարծում, որ դրանք արդյունավետ կլինեն»,- ասաց Ավետիսյանը:

Ինչպես պայքարել, որ ոստիկանների հետ միջադեպերի ժամանակ հնարավոր լինի ապացուցել ոստիկանների բռնությունները, պարոն Ավետիսյանի կարծիքով. «Ռեժիմին պետք է հեռացնել ու ազատ, արդար ընտրությունների հնարավորություն ստեղծել: Ժողովրդի ձեւավորած կառավարման մարմինները կկարողանան ապահովել սահմանադրականությունն ու մարդու իրավունքները»:

Նա նկատեց, որ ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի դեպքում էլ որեւէ տեսանյութում չկան կադրեր, որ նա հարվածում է. «Եվ իրականում նա մատով նույնիսկ չի դիպել ոստիկանին: Բայց տրամաբանությունը տարբեր է, երբ խոսքը վերաբերում է քաղաքացիներին, ապա բոլոր դեպքերում քաղաքացիները մեղավոր են, երբ վերաբերում է ոստիկաններին, ապա նույնիսկ ակնհայտ դեպքերում, երբ մեղավոր են, նրանք մեղավոր չեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031