Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ Դեմ». Ավետիք Իշխանյան եւ Հովհաննես Սահակյան

Մարտ 03,2016 23:15

Մարտի 4-ին, ժամը 18.00-ին առցանց «Առավոտ»-ի եթերում, ուղիղ հեռարձակմամբ, դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եւ Ազգային Ժողովի  Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը:

Բանավեճի թեման` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ բռնություններ կիրառելու եւ դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին:

Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով «Առավոտի» Facebook-ի էջն ու  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին:

Հիշեցնենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031